Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am

Ինչպես պայքարել փսորիազի դեմ բնական միջոցներով. 168.am

Փսորիազը մաշկի ախտաբանական վիճակ է է, որի դեպքում դիտվում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով։

1. Մաքրեք օրգանիզմը։ Փսորիազով տառապող անձանց մաշկը ծանրաբեռնված է տոքսիններով։ Այդ պատճառով էլ նրանց համար չափազանց կարևոր է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մաքրել օրգանիզմը, ինչը կհեշտացնի լյարդի, երիկամների և աղիների աշխատանքը. սրանք այն օրգաններն են, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսինները։ Բնական մթերքների խանութներում կարելի է գտնել տարբեր հավելումներ, որոնք նախատեսված են օրգանիզմը մաքրելու համար։ Կարող եք ընտրել այն միջոցը, որն առավել հարմար է ձեր կենսակերպին։ Այս ընթացքում շատ կարևոր է անհրաժեշտ քանակի ջուր խմել։ Գործընթացը կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս։ Լավագույն տարբերակ է մեկ կուրսն անցկացնել գարնանը, մյուսը՝ աշնանը։


Ինչպես պայքարել պսորիազի դեմ բնական միջոցներով. 7 խորհուրդ
2. Հետևեք աղիների աշխատանքին։ Այս օրգանը խիստ կապված է մաշկի և իմունային համակարգի հետ։

  • Փորկապություն։ Կտավատի և չիայի թրջած սերմերը, սև սալորը, կիվին, խնձորը կարող են օգնել խնդրից ազատվելու գործում։
  • Դիարեա։ Կարող են օգնել կանաչ թեյը, սպիտակ կավը


3. Խուսափեք գլյուտենի և կաթնամթերքի օգտագործումից։ Փսորիազով տառապող անձինք կարող են խնդիրներ ունենալ այս մթերքներն օգտագործելուց հետո։ Կարող եք մեկ ամսով հրաժարվել դրանցից պարզելու` արդյո՞ք իրավիճակը կլավանա, թե` ոչ։


4. Վերահսկեք կալորիաների քանակը։ Շատերը նշում են, որ փսորիազի դրսևորումները մեղմանում են, երբ հետևում են սննդակարգին և չեն չարաշահում սննդի ընդունումը։

5. Օգտագործեք ծովի ջուրը։ Ծովի ջուրն օգտակար է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման համար։ Մարդիկ, ովքեր պարբերաբար լողում են ծովի ջրում, նշում են, որ մաշկի և մազերի որակը լավանում է։ Եթե հնարավոր չէ ծով գնալ, ապա կարող եք ծովի աղ օգտագործել ախտահարված մասերում։

6. Մատուտակով լոգանք։ Փսորիազի դրսևորումների սրացման դեպքում կարող եք մատուտակով լոգանք ընդունել, որը հակաբորբոքային ազդեցություն ունի։ Ջուրը պետք է շատ տաք չլինի և լոգանքը տևի նվազագույնը 30 րոպե։

7. Փսորիազի դեպքում օգտակար են նաև կտավատի ձեթը և եղինջը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ